12:20 , 20 հոկտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
2015 թվականը Հայաստանի համար, մասնավորապես, տնտեսական առումով դժվար տարի եղավ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքերով՝ այս տարին հնարավոր չէ գնահատել ցանկալի թվերով, ինչը պայմանավորված է բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով. «Մասնավորապես, աշխարհաքաղաքական տարաբնույթ զարգացումները ըստ էության ունեցան էական ազդեցություն Հայաստանի վրա, քանի որ փոքր երկիր է, աշխարհաքաղաքական դիրքով գտնվում ենք բարդ տարածաշրջանում, դրան գումարած նաև այն, որ երկիրը հարուստ չէ ստրատեգիական ռեսուրսներով»:
Այսպիսով, ըստ տնտեսագետի, հաշվի առնելով այս ամենը, հնարավոր է, որ 2015 թ-ի բյուջեն չկատարվի:
Տնտեսագետի խոսքերով, այս գործընթացները շարունակական են լինելու, դրա համար 2016թ-ի բյուջեի համար ՀՀ կառավարության կողմից ավելի զուսպ մոտեցումներ կան:
«Դժվարություններ կունենանք մեծ եկամուտներ ապահովելու առումով, բայց բոլոր դեպքերում ես հակված չեմ բացասական գույներով նկարագրելու այս ամենը: Իհարկե կառավարման արդյունավետության տեսանկյունից դեռևս ունենք խոցելիություն, բայց պետք է հաշվի առնել այն, որ կա արտաքին ազդակներով պայմանավորված բացասական զարգացումներ, որոնք Հայաստանին զրկում են ավելի ճակատային զարգացումից»,- ասաց Վ.Բոստանջյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ