Անկարայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպաններին կանչել են Թուրքիայի ԱԳՆ


11:30 , 20 հոկտեմբեր, 2015

401226571Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսն ու Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը երեկ կանչվել են Թուրքիայի ԱԳՆ՝ կապված ռազմական այն օգնության հետ, որը, Անկարայի կարծիքով, այդ երկրները հատկացնում են Սիրիայի քրդերին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը. «ԱՄՆ և Ռուսաստանի դեսպանները երեքշաբթի կանչվել են ԱԳՆ և զգուշացվել են «Քրդստանի դեմոկրատական» միությանը ռազմական օգնություն ցուցաբերելու անթույլատրելիության մասին»։

Սրանից առաջ թուրքական մամուլը գրել էր, թե ԱՄՆ-ը օդապարիկներով 50 տոննա զինամթերք է նետել ԴԱԻՇ-ի դեմ պայքարող Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատներին։