Աֆրիկայի հարավային երկրներին սպառնում է զանգվածային սով. ՄԱԿ


06:32 , 20 հոկտեմբեր, 2015

370728_900ՄԱԿ-ի տվյալներով՝ վատ բերքատվությունն Աֆրիկայի ենթահասարակածային մի քանի երկրներում նշանակում է, որ դրանց միլիոնավոր բնակիչների առաջիկա ամիսներին սով է սպառնում։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Մասնավորապես՝ Մալավիում վերջին 10 տարում բնակչությանը սննդամթերքով ապահովելու ամենասուր ճգնաժամն է։ Զիմբաբվեում բերքատվությունն անցած տարվա համեմատ նվազել է 50 տոկոսով։

ՄԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ այդ տարածաշրջանի երկրները տառապում են երաշտից, մինչդեռ Մադագասկարում տեղատարափ անձրևները ջրհեղեղներ ու սողանքներ են առաջացրել։

Սպասվում է, որ «Էլ-Նինո» կլիմայական անոմալիան կհանգեցնի բերքատվության անկման նաև հաջորդ տարի։