05:48 , 20 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Ֆրանսիացի զույգին արգելել են իրենց որդուն «Արքայազն Ուիլյամ» անվանել:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` երիտասարդ ծնողներն անվան ընտրությունը մեկնաբանել են բրիտանական թագավորական ընտանիքի հետ կապի հավանական օգտակարությամբ, սակայն դատարանը վճռել է, որ «Արքայազն Ուիլյամ» անունը ծաղրանքների առիթ կդառնա ողջ կյանքում:
Այդ պարագայում ֆրանսիացի ծնողներն առաջարկել են իրենց որդուն տալ «Մինի Կուպեր» անվանումը` ի պատիվ դասական բրիտանական մեքենայի: Այդ խնդրանքը դատարանը ևս մերժել է: