03:53 , 20 հոկտեմբեր, 2015
Վրացական դատախազությունը հետաքննություն է անցկացնում արժեքավոր տեղեկատվության արտահոսքի կապակցությամբ: Համացանցում անօրինականորեն տեղադրվել է տեսանյութ` նկարահանված Վրաստանի բանտերում, հայտնում է replyua.net-ը:
Դատախազության ներկայացուցչի խոսքերով` համացանց են ընկել բռնության տեսարաններ, որոնք կարող են վարկաբեկել Վրաստանի նախկին նախագահին:
Օգտվողներից մեկը հոլովակը տեղադրել է ուկրաինական կայքում, ռուսերեն մեկնաբանություններով: Հեղինակը պատմում է, թե ինչպես է մեծ բարեփոխիչն արժեքավոր տեղեկություններ ստացել բանտարկյալներին տանջելու և ստորացնելու միջոցով: Հոլովակում վրացի քաղաքական գործչի անունը չի նշվում, սակայն Վրաստանի դատախազությունում համարել են, որ հեղինակը նկատի ունի Սաակաշվիլու թիմին: Վրացական դատախազությունում չգիտեն, թե ինչպես է հոլովակը ընկել Ուկրաինա և ով է հեղինակը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի բացառում, որ Սաակաշվիլու նախկին թիմից որևէ մեկը կարող էր հոլովակը վաճառել ուկրաինացիներին: Նա պնդում է, որ գործն անպայման կբացվի և մեղավորները խստորեն կպատժվեն: