Սմբուկը կօգնի ազատվել ստամոքսի հատվածում ճարպակալումից


03:07 , 20 հոկտեմբեր, 2015

Սմբուկը կօգնի ազատվել ստամոքսի հատվածում ճարպակալումից168.am–ը գրում է.

Steptohealth.ru կայքը գրում է, որ սմբուկն ամենաօգտակար մթերքներից է: Այն հրաշալի միջոց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից: Սմբուկի էներգետիկ արժեքը բավական ցածր է, իսկ դրա օգտակար հատկությունները բավական շատ են: Սմբուկն առանձնանում է հակաօքսիդանտների և հանքանյութերի մեծ քանակով: Այն նաև բազմաթիվ վիտամիններ է պարունակում: 100 գրամ սմբուկն ընդամենը 20 կալորիա է պարունակում: Ընդ որում, սմբուկը հագեցածության զգացում է պարգևում:

Սմբուկը մեծ քանակով ջուր է պարունակում, լավացնում է արյան շրջանառությունը: Այս մթերքի օգտագործումն օգնում է նաև իջեցնել արյան մեջ շաքարի ու խոլեստերինի պարունակությունը: Այն նպաստում է նաև օրգանիզմից ջրի դուրս գալուն: Այն կարող է դրական ազդեցություն ունենալ նաև մաշկի վրա: Սմբուկը պատրաստելու բազմաթիվ եղանակներ կարող եք օգտագործել:

Սմբուկի հյութը՝ նիհարելու համար