02:07 , 20 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Մաշկը կարող է գրգռվել ցանկացած պահի, ինչը կաճախ արտահայտվում է ցանով: Healthy food star-ը ներկայացնում է կրծքավանդակի հատվածում առաջացող քորի պատճառներն ու դրանից խուսափելու եղանակը:
Սնկային վարակներ
Կրծքավանդակի քորը սովորական երևույթ է, հատկապես ամռանն ու շոգ եղանակին, երբ մարմնում առատ քրտնարտադրություն է տեղի ունենում: Մարմնի այդ հատվածում մշտական խոնավությունը կարող է սնկային հիվանդության առաջացման պատճառ դառնալ: Քորից խուսափելու համար կարելի է մանկական փոշի ցանել` այդպիսով նվազեցնելով խոնավության մակարդակը:
Գորտնուկի նման գոյացություններ
Սրանք անվնաս գոյացություններ են, բայց կարող են քորի և գրգռվածության առիթ դառնալ:
Գորտնուկներ
Մաշկը մաշկի հետ կամ կրծկալը մաշկի հետ շփման հետևանքով կրծքավանդակի շուրջ կարող են գորտնուկներ հայտնվել, որոնցից ձերբազատվել կարելի է միայն վիրահատական միջամտությամբ:
Աղբյուրը նշում է, որ այդուհանդերձ մաշկի հետ կապված ցանկացած երևույթի` քորի կամ այտուցի պարագայում պետք է խորհրդակցել բժշկի հետ: