Ճապոնական ուտեստի ձուկը հանկարծակի «կենդանացավ» ափսեի մեջ (տեսանյութ)


03:32 , 20 հոկտեմբեր, 2015

Որքան թարմ է սաշիմի ձուկը, այնքան թանկ արժե ուտեստը։ Դա ճապոնական ազգային կերակուր է, որը պատրաստվում է ձկան բացառապես հում մսից։ 

Այս տեսանյութը նկարահանող ճապոնացու բախտը հիրավի բերել է, քանի որ նրան իսկապես թարմ ձուկ են մատուցել։ Այնքան թարմ, որ երբ աղջիկն արդեն կերել էր նրա մի կեսը, ձուկը «կենդանացավ» և փորձեց «փախչել» ափսեից։