ՀԱԿ-ի գլխավոր նպատակը պարզ է` պարզապես ցույց տալ, որ իրենք դեռ կան, դեռ գոյություն ունեն


23:02 , 19 հոկտեմբեր, 2015

Կարևորը մասնակցությունն է։

Այսօր ՀԱԿ և ՀԺԿ-ի կողմից ձևավորված «ՈՉ»-ի շտաբը հրապարակեց իր կազմը և կառուցվածքը: Ներկայացված կազմը շատ բան է ասում:

Իհարկե, ձևավորված թիմն ունի մասնագետներ, սակայն նման կազմով ակնկալել լուրջ փոփոխություններ ուղակի անհնար է: ՀԱԿ-ը կրկին շարժվում է «կարևորը մասնակցությունն է» օրակարգով:

ՀԱԿ-ի գլխավոր նպատակը պարզ է: Պարզապես ցույց տալ, որ իրենք դեռ կան, դեռ գոյություն ունեն և կարող են մասնակցել քաղաքական տարբեր գործընթացներին: Ուղղակի մասնակցել:

Խոսքերիս վառ ապացույցն է այն, որ կոնգրեսականները հանրահավաք չեն անում կես տարուց ավել: Այն ժամանակ արդարացումն ապրիլի 24-ն էր: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ արդարացում կլինի հիմա: