ՀԷՑ-ի փրկության հարցով պրոֆեսիոնալ բիզնեսն է զբաղվելու


22:17 , 19 հոկտեմբեր, 2015

ՀԷՑ վաճառքի ամենալավ պահն էն ա, որ պրոֆեսիոնալ բիզնեսմեններ են սկսելու զբաղվել ոլորտի զարգացմամբ: Ընդ որում հայ բիզնեսմեններ, ինչը շատ կարևոր հանգամանք է ինձ համար: Ընդհանրապես եթե նկատել եք, Հայաստանում լավ աշխատում են միայն այն հիմնարկները, որոնք ժամանակին մոդեռնիզացվել են ու համապատասխանեցվել ժամանակակից բիզնեսի պահանջներին: ՀԷՑ-ում փոփոխությունները վաղուց էին հասունացել: Ու եթե մի քիչ էլ ուշացվեր, էներգետիկ ճգնաժամի վտանգի առաջ էինք հայտնվելու: Իսկ հիմա իրավիճակ ա փոխվում, և ՀԷՑ-ի փրկության հարցով պրոֆեսիոնալ բիզնեսն է զբաղվելու: Ու դա իսկականից լավ է: