Կարելի է ՀԷՑ-ի վաճառքի այս օրինակը վարակիչ դարձնել


21:54 , 19 հոկտեմբեր, 2015

Տաշիր գրուպի կողմից ՀԷՑ-ի ձեռքբերումը, կարծես, այդ խիստ կարևոր կառույցի ազգայնացման պես մի գործարք լիներ: Իհարկե, պարզ է, որ մասնավոր կապիտալն իր շահն ու մոտեցումներն ունի, բայց հաճելի է գիտակցել, որ ռազմավարական նշանակության այդ ոլորտն այլևս օտարը չի ղեկավարում:

Կարելի է ՀԷՑ-ի վաճառքի այս օրինակը վարակիչ դարձնել Հայաստանում և Սփյուռքում ապրող այլ գործարարների համար: Օտար կապիտալի ազդեցության տակ դեռ շատ կառույցներ ունենք: Պետք է սկսել նաև այդ ուղղությամբ մտածել: Սիլվա Հակոբյանի երգերից մեկում լավ տողեր կան: Ասում է. «Աշխարհի չորս կողմերի հայերով հավաքվենք, էս աշխարհը կառնենք ու գլխիվայր կշրջենք»: Լավ միտք է, ՀԷՑ-ն էլ մեզ օրինակ))):