Ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են Հայաստանի սահմանը հատել փորձող ադրբեջանցուն


17:59 , 19 հոկտեմբեր, 2015

Ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են Ադրբեջանի` Հայաստանին սահմանամերձ Տերտերի շրջանի Ախքենդ գյուղի բնակիչ Շահլար Բայրամ օղլու Աբդուլաևին շփման գծից ոչ հեռու հայկական կողմն անցնելու փորձ կատարելիս: Ըստ ադրբեջանական Moderator.az կայքի տվյալների՝ նա հոգնել էր ադրբեջանական դատարանի անարդարություններից, ուստի ցանկանում էր հայկական կողմ անցնելով արտահայտել իր բողոքը: