23:25 , 19 հոկտեմբեր, 2015
Yerkir.am-ը գրում է.
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ուկրաինայի` Կիևի կողմից իր իրավունքների բազմակի խախտումների մեղադրանքով. հայտնում է Лента.ру-ն: Այդ մասին տեղեկացրել է Joseph Hage Aaronson LLP իրավաբանական ընկերությունը:
Յանուկովիչն իր բողոքում հայտնում է, որ Ուկրաինան խախտել է իր` արդար դատավարության իրավունքը, իր դեմ մահափորձերի արդյունավետ հետաքննության և իր կյանքը պաշտպանելու, քաղաքական կարգավիճակի ու տեսակետի պատճառով խտրականության չենթարկվելու իր իրավունքները: