Այսօր Գոհար Գասպարյանը դարձավ 30 տարեկան


15:36 , 19 հոկտեմբեր, 2015

Գոհար Գասպարյանը ծնվել և ապրում է Երևանում։ Ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը։ Դպրոցական տարիներին խմբագրել է «3-րդ ալիք» հաղորդման մանկական հավելվածը։ Սովորել է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

Դասավանդում է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Վարել է Հանրային հեռուստաընկերության «Թոփ 10» երաժշտական նախագիծը։ 2011 թվականին դարձել է Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար։

12080486_507306966098778_1884523778_n