Լիլիթ Մկրտչյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի ակումբային առաջնությունում


14:30 , 19 հոկտեմբեր, 2015

822559Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում:

Առաջին տուրում Մկրտչյանի թիմը խաղում էր Իսրայելը ներկայացնող «Ռիշոն Լեզիոն» ակումբի հետ: Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ մրցակցի նկատմամբ:

Մկրտչյանի թիմը՝ «Ուգրա»-ն հաղթել է 0,5/3,5 հաշվով: Լևոն Արոնյանի «Սիբերիա»-ն ևս հաղթանակ է տոնել, սակայն Արոնյանը չի մասնակցել այս տուրին:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն:

Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը կխաղա «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցները կլինեն Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան: