19:40 , 19 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի տեսախցիկները գրանցել են հոկտեմբերի 13-ին Արևի վրա տեղի ունեցած հզոր պայթյունը։ Լուսանկարների հիման վրա ստացված տեսանյութը տեղադրվել է տիեզերական գործակալության կայքում, գրում է korrespondent.net-ը։
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է շիկացած գազի հսկայական «շատրվանը» ժայթքում աստղի մակերևույթից, որն այնուհետ աստիճանաբար մարում է։
Ինչպես բացատրվում է տեսանյութի նկարագրությունում՝ այդ «շատրվանները» գազի «անկայուն» ամպեր են, որոնք մնում են Արևի մակերևույթի մոտ մագնիսական դաշտերի օգնությամբ։ Տեղի ունեցած պայթյունից հետո այդ ամպերը կրկին վերադառնում են Արևի մակերևույթին։