Արամ MP3-ի տեսահոլովակը և՛ օրիգինալությամբ, և՛ որակով առաջատարն է


11:30 , 19 հոկտեմբեր, 2015

Aram MP3-ի տեսահոլովակը և՛ օրիգինալությամբ, և՛ որակով առաջատարն է: Երկու օր առաջ Արամը, ով իմ համար մերօրյա երգարվեստի թիվ մեկ երգիչն է (Թաթան հաշվի մեջ չի), ներկայացրեց իր տեսահոլովակը: Երգի մասին ոչինչ չեմ կարող ասել ու չեմ էլ ուզում, Արամի ձայնի մասին ամեն մեկս իր կարծիքն ունի, այ բայց էն փաստը, որ տեսահոլովակի նման տեսահոլովակ դեռ ոչ մեկ չի ունեցել, անժխտելի է: 
Ես խիստ կասկածում եմ, որ էս տեսահոլովակի բյուջեն, ինչպես ոմանցը, կազմել է 10 հազար դոլարից ավել, բայց ինքն էնքան օրիգինալ, էնքան պոզիտիվ, էնքան հետաքրքիր տեսահոլովակ է, որ «կրում է» բոլոր թանկանոց տեսահոլովակներին.... Տեսահոլովակի որակի մասին էլ չասեմ. նման լուսային հետաքրքիր լուծումներով տեսահոլովակ մենք իրականում չենք էլ ունեցել, նման հետաքրքիր ու պարզ, բայց տեսարժան, սցենարով: 
Ես անձամբ շատ կարամ գրեմ էդ տեսահոլովակի մասին, ու այն պատճառով չէ, որ ինչքան «աստղ» կար, էդ տեսահոլովակում էր, այլ նրա համար, որ Արամի արած գործը շատ հետաքրքիր է, շատ դիտարժան է, որակով, չհոգնեցնող ու թեթև: 
Էնպես որ, ես կասեմ, որ Արամը դեռ երկար ժամանակ կմնա մեր երգարվեստի առաջատարներից, ու կապ չունի, որ նա հումորիստ է ու մասնագիտությամբ բժիշկ: