05:18 , 19 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի չինացի նմանակ Սյաո Ցզիգոն 10 րոպեանոց ելույթի համար 1500 դոլար է ստանում. հաղորդում է NBC News-ը:
29-ամյա Ցզիգոյի խոսքով՝ Բարաք Օբամային նման լինելու մասին իրեն առաջին անգամ հայտնել են 2008 թվականին:
«Ես կտրել էի մազերս, քանի որ շատ տաք էր, և իմ գործընկերներից մեկը, որը միշտ հետևում էր Օբամայի մասին նորություններին, ինձ ասաց. դու այսպես շատ նման ես Օբամային»,-ասել է Ցզիագոն:
Նա նշել է, թե այդ ժամանակ չի էլ իմացել, թե ով է Օբաման:
Ցզիգոն հայտնի է դարձել 2012 թվականից հետո, երբ մասնակցել է չինացի տաղանդներ փնտրող «Chinese Dream Show» ծրագրին: