Ամենաօգտակար և էժան մթերքները


04:32 , 19 հոկտեմբեր, 2015

pitanieԵթե հանկարծ ձեր սառնարանը դատարկվի, և դուք ցանկանաք այն կրկին լցել, մի շտապեք գնել այնպիսի սովորական, բայց վնասակար մթերքներ, ինչպես սառեցրած պելմենին, երշիկը, մայոնեզը կամ գազավորված ըմպելիքները:

Vse-vmeste.net-ը ներկայացնում է 10 թոփ մթերքների ցանկը, որոնք թանկ չեն և միաժամանակ շատ օգտակար են:

1. Կաթ: Պարունակում է կալիում, կալցիում, ֆոսֆոր, ամինաթթուներ, ճարպաթթուներ, վիտամիններ:

2. Մրգեր: Դրանք եփելու կարիք չեն զգում, համեղ են և շատ օգտակար:

3. Գազար: Կարոտինի հիանալի աղբյուր է, ինչպես նաև կործանարար ֆիտոնցիդ միկրոբների համար:

4. Ձու: Պարունակում է բարձրարժեք սպիտակուց, հակաօքսիդիչներ, նյարդերի և ուղեղի համար անհրաժեշտ այլ նյութեր:

5. Կեֆիր: Մարսողության համար օգտակար բակտերիաների և կալցիումի աղբյուր:

6. Պանիր: Պանրի մեջ պարունակվող սպիտակուցը կաթնային սպիտակուցից ավելի լավ է յուրացվում: Կալցիումի, ֆոսֆորի և վիտամինների աղբյուր է:

7. Հաց: Օգտակար ածխաջրերի աղբյուր է: Սակայն նախապատվությունը պետք է տալ ամբողջական հատիկից պատրաստված ալյուրով թխված հացին, քանի որ սպիտակ ալյուրը զրկված է համարյա բոլոր օգտակար նյութերից:

8. Կիտրոն: Կիտրոնի հյութը օգտակար է ավելացնել աղցաններին ձկան և մսի վրա, ինչպես նաև ջրի մեջ:

9. Հավի կրծքամիս: Սպիտակուցի և վիտամինների լավ աղբյուր է:

10. Կանաչ ոլոռ: Շատ հարուստ է վիտամիններով, ինչպես նաև կալիումով, երկաթով, ցինկով, ֆոսֆորով, մագնեզիումով և ծծմբով: Պարտադիր չէ գնել թարմ ոլոռ: Պահածոյացված ոլոռը նույնպես պահպանում է օգտակար նյութերի մեծ մասը: