02:10 , 19 հոկտեմբեր, 2015
Israel News Flash-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի զինյալները հրապարակել են մահապատժի մասին նոր տեսանյութ։ Նրանք սպանել են մի տղամարդու՝ նրա ոտքերը կապելով ջիպին։
Մեքենան այնպիսի արագությամբ է սլացել ճանապարհին, որ մահապատիժների համար ավանդական դարձած նարնջագույն զգեստով տղամարդուց անջատվել են վերջույթները։ Տղամարդը մեղադրվում էր լրտեսության համար։ Բացի դրանից՝ ներկայացվել են այլ մահապատժի կադրեր, որի ժամանակ բանտարկյալներից մեկի գլուխը կտրում են մեծ թրով։
