Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ կայցելի Աֆրիկա


21:52 , 17 հոկտեմբեր, 2015

Papa-Frantsisk-pribudet-v-Turtsiyu-s-trekhdnevnym-vizitomAraratnews.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այս տարվա նոյեմբեր ամսին կայցելի Քենիա, Ուգանդա և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն: Դա կլինի նրա առաջին այցը Աֆրիկա, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Վատիկանի մամլո ծառայությանը:

Գործակալության տվյալներով՝ Հռոմի պապը կայցելի երեք երկրների մայրաքաղաքները, որոնցից յուրաքանչյուրում կմնա մոտ երկու օր: Այցի ընթացքում, որը տեղի կունենա նոյեմբերի 25-30-ը, պապը պլանավորել է հանդիպել ետնախորշերի մարդկանց և փախստականների հետ, ինչպես նաև դիմել տարբեր կրոնների ներկայացուցիչներին:

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում նա մտադիր է հանդիպել տարբեր դավանանքների ներկայացուցիչների հետ: Այնտեղ պապը նաև կայցելի ետնախորշեր, որտեղ ապրում է 650 հազար մարդ: Ուգանդայում պապը կայցելի հաշմանդամների տուն: Նրա վերջին կանգառը կլինի Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգան, որտեղ նա կհանդիպի մահմեդական կրոնական գործիչներին, մզկիթներից մեկում:

Գործակալությունը նշում է, որ Հռոմի պապի այցելությունը անվտանգության առումով անհանգստություններ է առաջացնում, քանի որ այդ երկրներում բազմաթիվ ահաբեկչություններ են տեղի ունենում: