Որո՞նք են աշխարհի ամենաստեղծարար երկրները


20:30 , 17 հոկտեմբեր, 2015

Ի՞նչ չափանիշներով է որոշվում մի երկրի՝ մյուսից ստեղծարար լինելը։ Տորոնտոյի Մարտին բարեկեցության ինստիտուտը հետազոտություն է անցկացրել՝ փորձելով գնահատել երկրների ստեղծարարության մակարդակը։

Դասակարգումն անելու և «Գլոբալ ստեղծարարության գործակիցը» ստանալու համար հետազոտողները ստեղծարարությունը սահմանել են որպես երեք չափելի փոփոխականների արդյունք. տեխնոլոգիաներ, տաղանդ և հանդուրժողականություն։

«Տեխնոլոգիաները» դասակարգումը որոշվում է հետազոտությունների ու զարգացման մեջ արված ներդրումների ու մեկ շնչի դիմաց գիտական արտոնագրերի թվով։ Ազգային «տաղանդը» գնահատվել է որպես բարձրագույն կրթություն ունեցող չափահասների և ստեղծարար արդյունաբերության աշխատատեղերում ներգրավված մարդկանց տոկոսային հարաբերության բաղադրիչով։ Հետաքրքիր է, որ ստեղծարարության երրորդ գործոնը «հանդուրժողականությունն է»՝ դասակարգում, որը հիմնված է այն բանի վրա, թե ինչպես է յուրաքանչյուր երկիր վերաբերում իր ներգաղթյալներին, ռասայական ու էթնիկ փոքրամասնություններին, ինչպես նաև ԼԳԲՏ բնակիչներին։

Արդյունքների համաձայն՝ աշխարհի ամենաստեղծարար երկիրն Ավստրալիան է։

Արդյունքը ստանալու համար հետազոտողները 139 երկրներ են ուսումնասիրել ու դասակարգել նրանց յուրաքանչյուր կատեգորիայում։