Հայաստանի Էլեկտրական ցանցի կառավարման նոր քաղաքականության մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունը հավանեցի: Բիզնեսի տեսանկյունից պրոֆեսիոնալ մոտեցումից բացի՝ ակնհայտ էր նաև սոցիալական պատասխանատվության զգացումը, ինչն ինձ ամենաշատն է ուրախացնում: Պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում հենց այսպիսի կառավարում է պետք: Անձնական և հանրային շահի լավ համադրություն:
Հուսով եմ` ՀԷՑ նոր սեփականատերերը կկարողանան իրագործել իրենց առջև դրված նպատակները: ՀԷՑ արդիականացումը խիստ կարևոր ու անհրաժեշտ խնդիր է, և լավ է, որ դրանով հայ մասնագետներ կզբաղվեն: