Գերմանացի կենսաբանները հայտնաբերել են երկարակեցության գաղտնիքը


17:28 , 17 հոկտեմբեր, 2015

906945656-(1)Գիտնականները, ուսումնասիրելով 100 տարին բոլորած մարդկանց, պարզել են, որ նրանք բոլորը ունեն գենի յուրահատուկ տարատեսակ: Այն կարգավորում է ցողունային բջիջների աշխատանքը: Հենց այդ նյութով է պայմանավորված մեր օրգանների զարգացումը: Պարզվել է, որ նմանատիպ գեն ունեն ջրամբարների բնակիչները: Այս մասին տեղեկացնում է toneto.net-ը:

Այդ հետաքրքիր էակները անընդհատ նորացնում են իրենց մարմնի հյուսվածքները, և նրանց ցողունային բջիջների քանակը չի պակասում: Հիդրան կարող է մեռնել երկու դեպքում՝ եթե նրան ուտի որևէ մեկը, կամ եթե մահացու հիվանդություն ձեռք բերի: