21:33 , 17 հոկտեմբեր, 2015
Barometer.am-ը գրում է.
Գերմանիան չի փակի իր սահմանները Մերձավոր Արևելքից եկող փախստականների հոսքի առջև, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Associated Press-ը:
Նա նշել է, որ Գերմանիան կարող է վերահսկել ներգաղթյալների հոսքը, բայց ամբողջությամբ չի փակի սահմանները, ինչպես այս գիշեր դա արել է Հունգարիան, հաղորդում է Gazeta-ն: