16:58 , 17 հոկտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին առավել ﬔծ թիվ են կազﬔլ սուր աղիքային հիվանդությունները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, եթե 2014թ-ի հունվար-օգոստոսին հանրապետություն գրանցվել է սուր աղիքային հիվանդությունների 6 262 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 7 187 դեպք:
Այս տարի աճել են նաև վիրուսային հեպատիտի դեպքերը` կազմելով 206` նախորդ տարվա 139-ի դիմաց: Դրանցից 79-ը եղել է հեպատիտ Ա, 58-ը` հեպատիտ Բ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ` ՁԻԱՀ-ի դեպքերը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հաﬔմատ աճել են 2-ով ` կազﬔլով 110 դեպք, իսկ ՄԻԱՎ-ի դեպքերը նվազել են 10-ով ` կազﬔլով 195 դեպք:
Ըստ ԱՎԾ-ի՝ վերին շնչուղիների սուր վարակների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես նվազել են 1 535-ով և կազմել 90 003 դեպք: Հունվար-օգոստոսին նվազել են նաև շնչառական օրգանների տուբերկուլյոզի դեպքերը. եթե 2014թ- ի նույն ժամանակահատվածում դրանք կազմում էին 636, ապա այս տարի` 517:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ