Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ուշքի է եկել 3 օրվա կոմայից հետո


15:20 , 17 հոկտեմբեր, 2015

56220a55693ef_f12e20b0ec6138fd2811ea680b5d997c__560xԲասկետբոլիստ Լամար Օդոմը՝ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը, 3 օրվա կոմայից հետո ուշքի է եկել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Օդոմի հետ կատարվող դեպքերի ընթացքին ծանոթ աղբյուրին:

Նշվում է, որ Օդոմը գիտակցության է եկել և Քլոե Քարդաշյանին ասել է «ողջույն»:

Հայտնի չէ՝ Օդոմը կրկին կորցրել է գիտակցությունը, թե ոչ, և որքան ժամանակով է ուշքի եկել: Ներքին աղբյուրը նաև նշում է, որ Քլոե Քարդաշյանն Օդոմի հետ կարճ երկխոսության ժամանակ նրան իր սիրո մասին խոսքեր է ասել: Աղբյուրի խոսքով՝ ի պատասխան՝ Լամարը թարթել է աչքերը:

Վերջին տեղեկությամբ՝ Լամար Օդոմը գիտակից է և հատուկ դիմակ է կրում շնչելու համար: Սակայն նրա կենսական օրգանները լրջորեն վնասված են, ինչի մասին վերջերս հայտնել էր Քլոե Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները: