12:32 , 17 հոկտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2015թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 86.9 հազար, (որից 58.9 հազարը կանայք են, 21.4 հազարը` երիտասարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.5%-ը կամ 74.2 հազար մարդ: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.6%-ը կամ 52.4 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.5%-ը կամ 18.2 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք՝ 3.3% կամ 2.5 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 51.1% (37.9 հազ. մարդ), որից 15.6 հազարը կամ 41.0%-ը կազմում են երիտասարդները:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13.5 %-ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 19.3%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 6.2%-ը, ընդհանուր միջնակարգ, հատուկ ընդհանուր կրթություն ունեցողները, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 61.0%-ը:
Մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները (տարբեր), մանկավարժները (տարբեր), բուժքույրերը, տեխնիկները (տարբեր), ֆինանսիստները, տնտեսագետները, իրավագետները և այլ բանվորական մասնագիտացում ունեցողները:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24.5%, 30-44 տարեկանները` 39.7 %, 45-54 տարեկանները` 20.8 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 15.0%:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ