Սելին Դիոնը երկրպագուներից 4000 երգ է ստացել


12:12 , 17 հոկտեմբեր, 2015

la-tr-lvn-las-vegas-shows-celine-dion-20151005-001-(1)Կանադացի երգչուհի Սելին Դիոնի խնդրանքին՝ իրեն նոր ալբոմի համար տեքստեր և երաժշտություն ուղարկել, էնտուզիազմով են արձագանքել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օգոստոսից երգչուհին ստացել է մոտ 4000 երգ, որոնցից մեկը կընտրվի նրա ալբոմի համար:

Ընտրության առաջին փուլը կանցկացնի 5 անդամներից բաղկացած ժյուրին:

Հաջորդ փուլում 25 երգից մեկը կընտրվի, որն էլ կընդգրկվի ալբոմում: Ընտրությունը կանի հանրությունը՝ երգչուհու պաշտոնական կայքում բաց քվեարկության միջոցով:

Օգոստոսի վերջին Դիոնը խնդրել է իրեն յուրահատուկ հեղինակային երգեր ուղարկել՝ հատուկ նշելով, որ մրցույթը բաց է բոլորի համար: