11:26 , 17 հոկտեմբեր, 2015
Wnews.am-ը գրում է.
Համարձակ փորձարկումներն ու անհամադրելին համադրելն այժմ նորաձև է, բայց կան համադրություններ, որոնք կարող են տգեղացնել անգամ ամենագեղեցիկ կառուցվածքը:
Wnews.am-ը ներկայացնում է համադրություններ, որոնցից անհրաժեշտ է խուսափել:
Մինչև ծունկ հասնող երկարաճիտ կոշիկներ + մինչև ծունկը հասնող կիսաշրջազգեստ.
Այս համադրությունը կարող ենք վստահ անվանել հայուհիների ամենասիրելի համադրությունը, սովորաբար այն կրում են մարմնագույն զուգագուլպաների հետ: Սա թերևս ամենաանթույլատրելի համադրությունն է, որը նկատելի կարճացնում է հասակը, եթե անգամ դուք ունեք երկար ոտքեր, այս համադրության դեպքում դրանք կիսով չափ կարճ են երևում: Բացի այդ, ոճաբանների կարծիքով, սա ամենաանճաշակ համադրություններից մեկն է: Ճիշտ տարբերակում կամ կիսաշրջազգեստը պետք է ավելի երկար լինի և ծածկի երկարաճիտ կոշիկների վերևի հատվածը, կամ երկարաճիտ կոշիկների փոխարեն հագնում եք բոտիլիոններ:

Ճիշտ տարբերակներ՝

Լայն, կարճ տաբատ + բարձրակրունկներ.
Երբ հագնում եք մինչև կոճը հասնող նեղ տաբատներ + բարձրակրունկներ, ամեն ինչ հրաշալի է, բայց երբ տաբատը լայն է, միևնույն ժամանակ ՝ կարճ, այն չի կարելի հագնել բարձրակրունկների հետ: Լայն տաբատները, որոնք չենք ծածկում կոշիկների կրունկները, միանգամից կարճացնում են հասակը և վիզուալ ավելի գիրացնում կնոջը: Այնպես որ, լայն տաբատներ ընտրելիս անպայման ուշադրություն դարձրեք երկարությանը, դրանք պետք է ծածկեն ձեր բարձրակրունկների կրունկները: 
Ճիշտ տարբերակ՝

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ