Բրազիլիայի նախագահի դեմ նախնական հետաքննություն է սկսվել


10:28 , 17 հոկտեմբեր, 2015

1439753506_prezidԲրազիլիայում նախնական հետաքննություն է սկսվել գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի դեմ՝ նախընտրական արշավի ժամանակ թույլ տված հնարավոր խախտումների համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի դաշնային ոստիկանությանը:

Ինչպես հայտարարել է ոստիկանությունը, հետաքննությունն ընթանում է հոկտեմբերի 7-ից՝ Բարձրագույն ընտրական դատարանի համապատասխան վճռից հետո: Խոսքը գործող նախագահի և փոխնախագահ Միշել Թեմերի նկատմամբ հետաքննության մասին է: Նրանց կասկածում են նախընտրական արշավի ընթացքում գումարների օգտագործման մեջ, որոնք խարդախ սխեմայի միջոցով ստացվել են նավթային հսկա Petrobras-ից:

Նշվում է, որ մեղադրանքների հաստատման դեպքում Ռուսեֆը կարող է զրկվել նախագահական մանդատից: