05:26 , 17 հոկտեմբեր, 2015
Ամերիկյան Battelle ընկերությունը մշակել է DroneDefender` զենք, որը խոցում է անօդաչու թռչող սարքերին ռադիոալիքով, հայտնում է Rosbalt-ը:
«Դա մեզ կօգնի շատ տեղերում. Սպիտակ տան մարգագետնից մինչև արտասահմանյան բազաները և դեսպանատները, բանտերից և դպրոցներից մինչև պատմական վայրեր: Մեր մշակումները հեշտությամբ և վստահելի ոչնչացնում են սպառնալիքը»,- ասել է նախագծի տեխնիկական տնօրեն Ալեքս Մորոուն:
DroneDefender-ը կշռում է 4․5 կգ, և կարողանում է անօդաչուին հարվածել մինչև 400 մ հեռավորությունից: Երբ կրակողը սեղմում է ձգանը, զենքն արձակում է էլեկտրամագնիսական հոսք, որը հարմարեցված է ավելի շատ օգտագործվող հաճախականություններին: Դրա արդյունքում դրոնը դադարում է «լսել» օպերատորի հրամանները: