23:30 , 16 հոկտեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Ժամանակակից մարդու կյանքի տևողությունը սահմանափակում է մտածելակերպը, համոզված է Կոպենհագենի համալսարանի գերիատրիկ բժշկության (ուղղություն, որն ուսումնասիրում է օրգանիզմի ծերացման պրոցեսները) պրոֆեսոր Ռուդի Վեստենդորպը: Մարդիկ ոչ միայն չեն կարողանում հավատալ ավելի երկար ապրելու իրենց կարողությանը, այլև վստահ են, որ իրենց սիրտը ընդունակ է միայն սահմանափակ թվով բաբախումներ իրականացնել: Մարդիկ հավատում են նաև, որ օրգանիզմն ընդունակ չէ դիմադրել «մաշվելու» պրոցեսին: Մինչդեռ իրականում վերջին հարյուրամյակի ընթացքում կյանքի միջին տևողությունը 40-ից հասել է 80-ի, այսինքն` կրկնապատկվել է:
Վեստենդորպի կարծիքով` սխալ է սեփական կայնքի տևողությունը փորձել կանխագուշակել` հիմքում դնելով ծնողների, տատիկ-պապիկների կյանքի տևողությունը: Պրոֆեսորը համոզված է, որ առաջիկայում մարդու կյանքի միջին տևողությունը կգերազանցի 100 տարին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ