Իրանի նախագահն առաջին այցը կկատարի Եվրոպա


23:22 , 16 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Իրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերի 14-15-ը կայցելի Իտալիա:

Նշվում է, որ այցի ընթացքում Ռուհանին կհանդիպի Իտալիայի նախագահի, վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Հավելենք, որ հանդիպումների ընթացքում  կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, Իրանի և «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագիրը, իրադարձությունները Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև միջազգային օրակարգի այլ հարցեր։