Երևանում հոկտեմբերի 17-ին որոշ փողոցներ փակ կլինեն


22:54 , 16 հոկտեմբեր, 2015

90Elq.am-ը գրում է.

Երևանում հոկտեմբերի 17-ին կրկին որոշ փողոցներ փակ կլինեն: Համաձայն Երևանի քաղաքապետարանի որոշման՝ «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի շրջանակում անցկացվող Հեծանվային մարաթոնի կապակցությամբ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-13:00-ի շրջանում փակ կլինեն Հրազդանի մարզադաշտին հարակից կայանատեղիից՝ Իսակովի պողոտան – Սեբաստիայի փողոցի և Իսակ վի պողոտայի ուղեհանգույց – Բագրատունյաց փողոցը դեպի Գ. Նժդեհի հրապարակ:

«Արմենպրես»-ին «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ շուրջ 500 հեծանվորդ, որոնք նախապես գրանցվել էին առցանց համակարգով, առավոտյան ժամը 10:00-ին կմեկնարկեն և կավարտեն հեծանվային մարաթոնը Հրազդան մարզահամալիրին հարակից տարածքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ