22:48 , 16 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
«Ես Արա Աբրահամյանին ընդհանրապես ... Դեմս էլ կանգնի իրեն չեմ տեսնի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Հարցին, թե որն է պատճառը, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Շատ հարուստ լինել չի նշանակում ուժեղ լինել: Ուժեղ լինելու համար պետք է պատմություն ունենաս, վաստակավոր հայր, պապ պետք է ունենաս: Արա Աբրահամյանի պապն ո՞վ է եղել: Նրա եղբորը՝ Գագիկին, ես շատ եմ հարգում, բայց իրան՝ ընդհանրապես: Ինքը տանող-բերող տղա է, ուզում է քաղաքականություն մտնել…»:
Աշոտ Աղաբաբյանը նաև ասաց, թե իր կարծիքով նոր կուսակցությունները պառակտում են ազգը: «Հայաստանում միաբանություն պետք է լինի, այդքան կուսակցությունները բզկտում են մեր ազգին: Չի կարելի այդքան բաժանվել: Պատկերացնո՞ւմ եք՝ 100-ից ավել կուսակցություն կա: Սա բաժանման պրոցես է: Մեր ազգը պետք է միաբան լինի, իսկ դրա համար այդ կուսակցությունները պետք է վերանան»,- շեշտեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ ավելացնելով, որ Հայաստանը պետք է միապետական պետություն դառնա: