Իրանական զսպանակը բացվում է


17:40 , 16 հոկտեմբեր, 2015

84Elq.am-ը գրում է.

Մեծ վեցնյակի հետ բանակցությունների հաջող  ընթացքը՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը կարծես երկրորդ շնչառությունն է հաղորդել: Սովորաբար իրանցիներին բնորոշ գիծը՝ հարևանների հետ հարաբերությունները կառուցել զգուշավորության և փորձարկված վստահության վրա, տեղը զիջել է եռանդուն նախաձեռնողական և պրակտիկ քայլերի իրականացմանը: Իրանցիները փորձելու են նորանոր դիրքեր ձեռք բերել տարածաշրջանում, որը բաց էին թողել վերջին տարիներին` բազմաթիվ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Իրանը փորձում է ընդարձակվել  բոլոր հնարավոր ուղղություններով, այդ թվում նաև հայկական ուղղությամբ: Հայկական ուղղությունը, ըստ էության, կարևորագույն ուղղություն է Իրանի համար, ավելի կարևոր, քան մենք ենք ենթադրում: Այն պակաս կարևոր չէ Իրանի համար, որքան ադրբեջանական, իրաքյան կամ ասենք կենտրոնաասիական ու աֆղանական ուղղությունները: Հայաստանը Իրանի համար պարզապես շուկա չէ,  այլ նաև կայուն և վստահելի հարևան, որը խնդիրներ չստեղծեց Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին տարիներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ