Մարդ, որը մի օր անգամ չի կարող ապրել առանց մեկ բաժակ բենզինի


19:52 , 16 հոկտեմբեր, 2015

Մարդ, որը մի օր անգամ չի կարող ապրել առանց  մեկ բաժակ բենզինիLife.panorama.am-ը գրում է.

Աշխարհում կա մի մարդ, ով մի օր անգամ չի կարող ապրել առանց  մեկ բաժակ համեղ ... բենզինի: Այս արտասովոր մարդն  ապրում է Չինաստանի գյուղերից մեկում:

Մինչև 1969 թվականը նա հայտնի էր իր` քարե փորագրության տաղանդով: Սակայն հենց այդ ժամանակ էլ նրան սկսեց տանջել  հազը և կրծքավանդակի ցավը:

Ավանդական բժշկության միջոցները չօգնեցին նրան, այդ իսկ պատճառով Չենը որոշեց դիմել բուժման այլընտրանքային մեթոդների՝ մասնավորապես կերոսինի օգտագործմանը:

Բուժման անցնելու առաջին իսկ օրերից  Չենը զգաց, որ հիվանդությունը նահանջում է, սակայն տարօրինակ խմիչքից նա չհրաժարվեց: Ավելի ուշ կերոսինը փոխարինվեց բենզինով, որից հետո Չենի մոտ կախվածություն առաջացավ վառելիքի նկատմամբ: Վերջին 40 տարիների ընթացքում, Չենը խմել է ավելի քան մեկ տոննա բենզին, և հետաքրքիրն այն է, որ դա չի ազդել նրա առողջության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ