Սիրիայում ՌԴ օդուժի գործողությունները տպավորիչ են. Պուտին


15:36 , 16 հոկտեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Սիրիայի տարածքում ռուսական զորքերի աշխատանքը: Նախագահը գտնում է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարում զինված ուժերն արդեն հասել են տպավորիչ արդյունքների: Դրական դինամիկա է ձեռք բերվել երկու պետությունների՝ Ռուսաստանի և Սիրիայի զինվորականների համակարգված գործողությունների շնորհիվ, նշել է Պուտինը. փոխանցում է lifenews-ը:

«Մեր զորքերը հասել են տպավորիչ արդյունքների: Ոչնչացվել են տասնյակ կառավարման կենտրոններ և զինամթերքի պահեստներ, հարյուրավոր ահաբեկիչներ և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա»,- ասել է Պուտինը: