12:59 , 16 հոկտեմբեր, 2015
Այսօր մամուլի օրն է, ու բոլոր ֆռենդներս, իրար հերթ չտալով, շնորհավորում են լրագրողներին օրվա կապակցությամբ:
Բայց արդո՞ք մենք ունենք արժանի լրագրողներ, որոնց կարելի է շնորհավորել նման տոնի կապակցությամբ:
Ես համարում եմ, որ մեր երկրում լրագրություն չկա, լրագրող՝ առավել ևս...
Մենք կարանք մեր լրագրող ընկերներին շնորհավորենք միմիայն էն ժամանակ, երբ՝
1. Շահեն Հարությունյանից հարցազրույց չվերցնեն ու քաղաքական գնահատական չուզեն:
2. Երբ Արա Աբրահամյանի «մտքի գոհարները» չդառնան օրվա լուր:
3. Երբ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների անիմաստ նախադասությունները չդառնան օրվա թիվ մեկ թեմա:
4. Երբ Էմմիի մարդու մազերը չդառնան առանձին նյութի թեմա:
5. Երբ լրագրողը չգրի էն, ինչ ուզում ա իրա շեֆը:
6. Երբ քաղաքական գործիչները չվճարեն լրագրողին, ով էլ դրա դիմաց չգրի տվյալ գործչի հակառակորդի մասին վատ թեմաներ:
7. Երբ լրագրողի գրած նյութը չսկսվի «մեր տեղեկություններով», «Ըստ մեր աղբյուրների» բառակապակցությամբ:
8. Երբ լրագրողի նյութը բացես ու մեջը տառասխալ չգտնես:
9. Երբ քնից հելնողին չասեն լրագրող, չտան բեյջ ու միկրաֆոն:
10. Երբ լրագրողի հարցերի 90 տոկոսը չլինեն միմիայն կցողական՝ դիմացինին ծուղակը քցելու ու իրա բառերով կարդացվող նյութ սարքելու համար:
Ու ընդհանրապես թող ինձ ներեն հայ լրագրողները, բայց իրաաանք էնքաաան բան ունեն դեռ սովորելու, որ եկեք իրենց միմիայն անվանենք «նյութ գրողներ», ոչ թե լրագրողներ:
Հ.Գ. Չոր էր, բայց զատո անկեղծ: