11:40 , 16 հոկտեմբեր, 2015
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Իրան այցելության ընթացքում կգլխավորի մեծաքանակ տնտեսական պատվիրակությունը: Այնտեղ կքննարկվեն երկու երկրների առևտրային հարաբերությունները: Այդ մասին հայտնել է IRNA իրանյան տեղեկատվական գործակալությունը` Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաիին հղումով:
Դեսպանի խոսքով` Նովակը Թեհրանում կհանդիպի Նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեի և այլ պաշտոնյաների հետ: Կքննարկվեն Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության մեծացման հարցերը` ներկայիս 2 միլիարդը 10-ի հասցնելու նպատակով:
Բացի դրանից՝ կողմերը կքննարկեն տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցերը, որտեղ հատուկ ուշադրության կարժանացվի Իրանի էներգապաշարների ոլորտը: