Պայուսակը սխալ կրելը վնասում ողնաշարը


06:11 , 16 հոկտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Գերմանացի վնասվածքաբանը բացատրել է, թե ինչ սխալ են թույլ տալիս պայուսակը ուսին գցելով: Ամեն օր պայուսակ կրելը` ուսին գցված, կարող է հանգեցնել որոշ հիվանդությունների առաջացմանը:

Այսպիսով, եթե պայուսակ եք կրում, պետք է համոզվեք, որ այն ձեր մարմնի քաշի 5 տոկոսից ավելին չի կշռում, այլապես մկանային ցավ ունենալու վտանգ կա: Իսկ ավելի լուրջ խանգարումը  ողնաշարի կորացումն է:

Ոսկրային հիվանդությունների գերմանական ինստիտուտի նախագահ Ռեյնարդ Շինդերհենդը զգուշացնում է, որ  ամեն օր ծանր գրքեր կրելը պայուսակի մեջ վնասում է ողնաշարը:

Ինչպես տեղեկացնում է Healthy life tricks-ը` մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր հետևել պայուսակի ծանրությանը և հաճախակի փոխել կողմը, որով գցում եք պայուսակը: