Դանիայի կենդանաբանական այգում երեխաների աչքի առաջ առյուծի են հերձել


02:52 , 16 հոկտեմբեր, 2015

Դանիայի կենդանաբանական այգում երեխաների աչքի առաջ առյուծի են հերձել168.am–ը գրում է.

Դանիայի Օդենս քաղաքի կենդանաբանական այգում առյուծի են հրապարակավ հերձել, հայտնում է Daily Mail-ը: 1 տարեկան առյուծին կենդանաբանական այգու աշխատակիցները քնեցրել էին մի քանի ամիս առաջ՝ կապված այգում այդ կենդանատեսակի պոպուլյացիայի կտրուկ ավելացման հետ:

Առյուծի մարմինը սառեցվել էր: Նշվում է, որ կենդանու հերձման գործընթացն ուղեկցվել է բացատրություններով, իսկ այցելուները հնարավորություն են ունեցել տեսնել կենդանու սիրտն ու մյուս օրգանները:

Կենդանաբանական այգու ադմինիստրացիան հայտնել է, որ այդկերպ իրենք ցանկացել են ցույց տալ, թե որքան կատարյալ է կենդանու մարմինը ու երեխաներին բացատրել անատոմիայի հիմունքները:

Սակայն, ինչպես երևում է հեռարձակման տեսանյութից, երեխաների մեծ մասն աշխատել է չնայել այդ պրոցեսին: Նման նախաձեռնությունը հասարակական լայն արձագանք ու վրդովմունքի ալիք է առաջացրել: