ՌԴ ՆԳՆ-ն ասել է՝ քանի ռուսաստանցի է կռվում ԻՊ-ի շարքերում


23:28 , 15 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի մոտ 2500 քաղաքացի կռվում են «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում:  Корреспондент-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել ՌԴ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը:

Վերջինս տեղեկացրել է, որ օրինապահ մարմիններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ԻՊ-ի կողմնակիցներից եկող ահաբեկչական վտանգը կանխելու և դրան հակազդելու համար:

Ինչպես  այսօր  ավելի վաղ հաղորդվել էր` ԻՊ-ի գրոհայինները սկսել են  նահանջել Սիրիայում և տեղակայման նոր դիրքեր փնտրել: