22:15 , 15 հոկտեմբեր, 2015
Կուբացիներն էլ ժամանեցին: Ամենայն հավանականությամբ բեկումնային իրավիճակ է ստեղծվել Սիրայում, կամ հիմա կամ երբեք սկզբունքով: Կարելի է ասել, որ գրեթե 4 տարի` սիրիական ճգնաժամի սկսման պահից, կառավարական ուժերը` Ասադի գլխավորությամբ այսքան շահեկան իրավիճակում չէին հայտնվել: Իսլամական պետությունը, նախ հզոր, կարելի է ասել, կործանիչ հարվածներ է ստանում Ռուսաստանից, Սիրիա են ժամանել իրանցիների զորքերը, Ասադի զինվորներին իրենց օգնությունն են ցուցաբերում Հըզբոլահի զինյալները, իսկ հիմա արդեն Սիրիա ժամանեցին նաև կուբացիները: Հատուցման պահը հասունանում է և ահաբեկիչները պատասխան են տալիս իրենց գործած բոլոր չարագործությունների համար: Միայն այսպիսի միասնականությունն ու ռուսական զենքի միջամտությունը կարող է աշխարհն ազատել այդ չարիքից:
Կից նյութն՝ այստեղ։