Սիրիայի կռիվը, մեծ հաշվով, Իսլամական պետությունը որպես գործիք օգտագործողների դեմ է


19:46 , 15 հոկտեմբեր, 2015

Nyut.am-ը գրում է.

 Ի՞նչ արդյունքներ կամ ռազմական հաջողություններ են գրանցվել հիշյալ ուժի միջամտության շնորհիվ: Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, բանակի պահեստի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ:

- Իսլամական պետության ռազմական ներուժի մոտավորապես քանի՞ տոկոսն է ոչնչացվել:

- Հաջողություններն ակնհայտ են: Ըստ Սիրիայի գլխավոր շտաբի ներկայացուցչի պաշտոնական հայտարարության, որը համացանցում կարդացել եմ դեռ սեպտեմբերի 11-ին, Իսլամական պետության զինված ուժերի` կառույցների, հրամանատարական կետերի, կապի միջոցների, մարդկային ներուժի մոտ 40 տոկոսն արդեն Իսլամական պետության դեմ պայքարողների ուժերով ոչնչացված է:

Սակայն խնդիրը սոսկ այս թվական տվյալները չեն, որքան Իսլամական պետության զինյալների բարոյահոգեբանական վիճակը, որը հիմա շատ վատ է: Ի դեպ, եթե Սիրիայի կառավարությունը զինյալների դեմ իր ունեցած ռազմական հզորությունն օգտագործեր մինչ ռուսական ավիացիայի միջամտությունը, այդ պահից Բաշար Ասադը կարժանանար Միլոշևիչի ճակատագրին, Սիրիան էլ` Միլոշևիչի ղեկավարած Հարավսլավիայի, որը ժամանակին ենթարկվեց Արևմուտքի զանգվածային ռմբակոծություններին: Բաշար Ասադը հասկանում էր, որ իր կողմից ցանկացած նման քայլ հանգեցնելու է Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների ռազմական ամենակոշտ միջամտությանը: Դրա համար համբերատար, սրտի ցավով, զոհեր տալով, կորուստներ տալով, մեծ զրկանքներով, շարունակաբար նահանջեց այնքան ժամանակ, մինչև եղավ Ռուսաստանի միջամտությունը: Այդ ընթացքում նա միաժամանակ պատրաստվում էր մեծ պատերազմի, որովհետև Սիրիան ունի ռազմական լուրջ տեխնիկա: Ժամանակին Ասադի հայրը` Հաֆեզ Ասադը, Խորհրդային Միության լավագույն դաշնակիցներից մեկը, ռազմական հսկայական ներուժ էր կուտակել երկրում, որովհետև Սիրիան իր իրական հակառակորդ էր դիտարկում Իսրայելին, իսկ Իսրայելը պարտիզանական ջոկատներով չէր կռվելու Սիրիայի դեմ, այսինքն` կիրառվելու էին հրթիռներ, ծանր զրահատեխնիկա, հրանոթներ, և, ըստ այդմ, Սիրիայի բանակը նախատեսված է այդպիսի պատերազմի, այն նախատեսված չէ պարտիզանական, ջոկատային, քաղաքային պատերազմների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ