Կարևոր արդյունքներ ՄԻԵԴ-ի կողմից այսօր կայացված վճռով


19:03 , 15 հոկտեմբեր, 2015

ՄԻԵԴ-ի վճռով պարզորոշ սահմանվեց, որ հայերն ազատորեն կարող են դիմել եվրոպական դատարան՝ պաշտպանելու Հայոց ցեղասպանության հետ կապված իրենց նախնիների և նրանց սերունդների իրավունքները: Դատարանն իր վճռով, որը վերջնական է և նախադեպային դառնալու մեծ հավանականություն ունի, հաստատեց, որ Հայոց ցեղասպանության հերքումը նսեմացնում է հայության արժանապատվությունը, և այդ հիմքով էլ ցանկացած հայ իրավունք ունի պաշտպանելու իր և իր նախնիների իրավունքները: Սա էական առաջընթաց է, բացի մեզ համար գործունեության դրական դաշտ ապահովելուց, օրինակ, լուրջ կասկածի տակ է դնում առաջին հերթին Թուրքիայում հայտնի 301 հոդվածի օրինականությունը: