18:30 , 15 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ողջունում է այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է՝ որպես երրորդ կողմ։
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը Ստրասբուրգում նշեց, որ ողջունելի է դատարանի վճռի հատկապես այն կետը, որով Մեծ պալատը փոխեց դատարանի ստորին պալատի որոշումը, որ Ցեղասպանության հարցն այս դատարանում քննարկման հարց չէ։
Ըստ Բեդո Դեմիրճյանի՝ կարևոր է դատարանի արձանագրումն առ այն, որ մենք՝ հայերս, արժանապատվության և հարգանքի պաշտպանության իրավունք ունենք։ Նա նաև նշեց, որ իրենք այդ առումով գոհ են այսօր եվրոպական բարձրագույն դատարանի կողմից կայացրած որոշումից: