17:34 , 15 հոկտեմբեր, 2015
Ռուսական օդատիեզերական ուժերը Սիրիայի Դամասկոս նահանգում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի «Օսա» զենիթահրթիռային համալիրը: RIA Nօvosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Զենիթահրթիռային համալիրը գրոհայինները գրավել էին սիրիական զինված ուժերից:
Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական Սու-25 գրոհիչները նույն նահանգում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի քողարկված բազա: «Տվյալ օբյեկտում կային 3 զրահամեքենա և 8 ամենագնաց՝ խոշոր տրամաչափի գնդացիրներով ու ականանետներով»,- ասել է նա: