Հանրապետությունում կգործարկվի 168-րդ արագաչափը


17:10 , 15 հոկտեմբեր, 2015

 Հանրապետությունում կգործարկվի 168-րդ արագաչափըYerkir.am-ը գրում է.

Մասնավորապես, 2015 թվականի հոկտեմբերի 19-ից կգործարկվի (Մ-3) Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նշենք, որ սա արդեն 168-րդ արագաչափն է: